Շքեղ Ջենիֆեր Լոպեսը՝ American idol–ի նկարահանումներին
LifestyleՋենիֆեր Լոփեսը Լոս Անջելեսում American idol–ի նկարահանումների ժամանակ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:


46-ամյա երգչուհին չնայած իր մերկ ոտքերը չի ցուցադրել, բայցեւայնպես շատ հաջող զգեստ էր ընտրել, որն ընդգծում էր նրա ճոխ մարմինը:

Ի դեպ, այդ նույն հարթակում նկարահանվում է նաեւ «Կայսրություն» սերիալը: Հանրահայտ սերիալի դերասան Բրաշեր Գրեյը, օգտվելով հնարավորությունից, լուսանկարվել էր հայտնի երգչուհու հետ:

Հիշեցնենք, որ Ջեյ Լոն American idol-ի եթերաշրջանի ավարտվելուց անմիջապես հետո (իսկ դա կլինի մայիսին) տեղափոխվելու է Լաս Վեգաս՝ այնտեղ ապրելու նպատակով:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure