Ոսկերչական ցուցահանդեսից հետո ավելացել են հայկական արտադրանքի վաճառքի ծավալները
ЭкономикаՀայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մարտի 20-23-ը հայկական ոսկերչական 7 ընկերություններ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կմասնակցեն «ԱՌՈՒ» 26-րդ ոսկերչական ամենամյա ցուցահանդեսին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, միջազգային այս ցուցահանդ եսին սպասվում է շուրջ 20 000 մարդու այցելություն, այդ թվում՝ խոշոր գնորդ և դիստրիբյուտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ԱՌՈՒ»-ն տարեկան 2 անգամ կազմակերպվում է Ղազախստանի երկու մայրաքաղաքներում՝ Ալմաթիում և Աստանայում, երկրի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ: Այն միակ մասնագիտացված ցուցահանդեսն է Կենտրոնական Ասիայում:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոսկերչական ցուցահանդեսին մասնակցությունը հաջորդող հետագա ժամանակամիջոցում նպաստում է վաճառքի ծավալների աճին: Ձեռք են բերվում արտահանման պատվերներ: Օրինակ, հայկական ընկերություններից մեկը նախորդ ցուցահանդեսից հետո աշխատանքներ է իրականացրել և առաջիկայում իր ֆիրմային խանութ-սրահը կբացի Ալմաթիում: Մի շարք դեպքերում բանակցություններ են ընթանում, արտահանման պատվերներ են քննարկվում: Հենց այդ նպատակով՝ արտահանման խթանման համար, Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցել է հայկական ոսկերչական ըն կերությունների մասնակցությանը ցուցահանդեսին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Ոլորտի հայաստանյան նվաճումները «ԱՌՈՒ-Ալմաթի» 26-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացնեն «Դեռոն», «Ջեյ Սի Էյ», «ԵՈԳ Գնոմոն», «Միտարիո Գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Արտակ Բոջիկյան», «Երեմ Հովհաննիսյան» ԱՁ-երը: Հայրենական ոսկեգործական ընկերությունները կցուցադրեն ոսկյա և արծաթյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր և այլ աշխատանքներ:
«ԱՌՈՒ» 26-րդին Հայաստանից և Ղազախստանից բացի, կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Բելգիայից, Թուրքիայից, Հնդկաստանից, Չեխիայից, ԱՄԷ-ից: