Անցնող շաբաթ բանկերը գնել են 53.9 մլն դոլար, վաճառել՝ 54,8 մլն դոլար
ЭкономикаԱրտարժույթի ներբանկային շուկայում մարտի 14-18-ն բանկերի կողմից գնվել է 53 մլն 890 հազար 210 ԱՄՆ դոլար՝ 486.17 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 54 մլն 814 հազար 145 ԱՄՆ դոլար՝ 488.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում իրականացվել է 5,8 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 487.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 292 հազար 267 եվրո՝ 541,03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ 9 մլն 251 հազար 984 եվրո՝ 546,37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում եվրոյով առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում եվրոյով գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 693 մլն 642 հազար 368 ՌԴ ռուբլի՝ 6,93 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 365 մլն 524 հազար 359 ՌԴ ռուբլի՝ 7,03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում ռուբլիով առք եւ վաճառք չի իրականացվել:
Մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.2 մլն ԱՄՆ դոլար: