Կինն ուշագրավ «սելֆիներով» ցույց է տվել` ինչ ասել է մայր լինել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե ֆիզարձակուրդ գնացած ու տանը «նստած» կանայք շատ հեշտ են ապրում ու երեխային խնամելուց զատ այլ անելիք չունեն:
Մոսկվայաբնակ Յուլյա Սկորոբոգատովան ուշագրավ «սելֆիների» միջոցով որոշել է բոլոր անտեղյակների համար բացահայտել, թե ինչպես է անցնում երիտասարդ մայրիկների գերհագեցած առօրյան։
Ուսումնասիրելով ստորև ներկայացված ֆոտոշարքը` պարզ է դառնում, որ թեև ֆիզարձակուրդում գտնվող կանայք ստիպված չեն առավոտյան տրանսպորտով աշխատավայր հասնել, ամբողջ օրն անցկացնել գրասենյակում, կատարել տնօրենի հրամանները, այնուհանդերձ` տանն անցկացրած ժամանակը ոչ պակաս լարված ու հոգնեցուցիչ է նրանց համար:
Հարկ է նշել նաև, որ եթե աշխատավայրում երբեմն թերանալու ու «գլուխ պահելու» տարբերակ կա, ապա տնային անվերջանալի հոգսերի ու երեխայի խնամքի պարագայում «ճողոպրելն» անհնար է.














