Յոթ բյութի-խնդիր, որոնք հասկանում է յուրաքանչյուր աղջիկ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
1. Դու փռշտում ես, իսկ թարթիչներիդ սեւաներկը դեռ չի չորացել:

2. Դու հոնքերդ հանում ես քո իմացածի պես: Վայ: Նորից կաճեն, չէ՞:

3. Մոռացել ես, որ ներկել էիր շրթունքներդ, մատով տրորեցիր:

4. Եղունգը կոտրվում է, երբ լիակատար միայնության մեջ զուգագուլպա ես հագնում, եւ խարտոց էլ իհարկե չկա:

5. Անթափանց սրվակում սիրելի օծանելիքը վերջանում է ամենաանհարմար պահին:

6. Դու ամբողջ շաբաթ ման ես եկել անթերի դիմահարդարմամբ, բայց երբ գալիս է երեկույթին սելֆի անելու ժամանակը, սեւաներկը հոսում է, աչքերի ներկը թափվել է, իսկ շրթներկը անհուսորեն մաքրվել է:

7. Հոնքերի համար բոլոր մատիտները կամ շատ բաց են, կամ շատ մուգ:
