7 հետաքրքիր փաստ կնոջ մարմնի մասին
LifestyleInchUzem.am-ը գրում է.
Յուրաքանչյուր կին գաղտնիք է, իսկ յուրաքանչյուր գաղտնիք կարելի է բացահայտել, սակայն միայն մասամբ:
InchUzem.am-ը ներկայացնում է 7 զարմանալի փաստ կնոջ մարմնի մասին:
1. Իգական սեռը սխալ է թույլ անվանելը, քանի որ կանանց իմունիտետն ավելի բարձր է, քան տղամարդկանցը:
2. Զարգացած իմունիտետը ոչ միայն հիվանդություններից է պաշտպանում, այլև դանդաղեցնում է ծերացման պրոցեսը, այդ պատճառով կանայք ավելի երկար են ապրում քան տղամարդիկ:
3. Կնոջ սիրտը տղամարդու սրտից ավելի արագ է բաբախում:
4. Տղամարդիկ կարող են ավելի լավ տարբերել շարժվող օբյեկտների մանր դետալները, իսկ կանայ ավելի լավ են տարբերում գույները:
5. Հղիության ընթացքում գլխացավերն ու սրտխարնոցները պաշտպանական նշանակություն ունեն երեխայի համար: Դրանք երեխային պաշտպանում են վտանգավոր տոքսիններից:
6. Կանանց հոտառությունն ավելի զարգացած է: Նրանք կարող են ընկալել ու ճանաչել տարբեր հոտեր 3 վայրկյանում:
7. Տղամարդու ուղեղում ավելի շատ բջիջներ կան, սակայն կանայք թեստերում 3 տոկոսով ավելի լավ արդյունք են ցուցաբերում:






