Իսակովի պողոտայում «Մերսեդեսը» բախվել է սյանը. տուժածներից երկուսի վիճակը ծանր է (ֆոտո)
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-Բենց E190» մակնիշի 73 TM 003 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածներ՝ 26-ամյա Անդրանիկ Հ.-ն, 23-ամյա Մուրադ Ղ.-ն եւ 23-ամյա Ռաֆայել Ղ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Ռաֆայել Ղ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Անդրանիկ Հ.-ի եւ Մուրադ Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


