Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախագահը դպրոցականների հետ հանդիպմանը կարևորել է հարգանքը պետական խորհրդանշանների նկատմամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցներում անցկացված պաստառների մրցույթում հաղթած դպրոցականներին, մրցույթին մասնակցած դպրոցների տնօրեններին և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթն իրականացրած «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներին:

Ծրագրի կազմակերպիչները ՀՀ Նախագահին ներկայացրել են մրցույթի նախաձեռնման նպատակը, ընթացակարգը, հաղթած աշխատանքներն ու դրանց հեղինակներին՝ 8-րդ դասարանի 30-ից ավելի աշակերտներին հանրապետության մարզերից և Երևանից: Ըստ պատասխանատուների, ծրագրի նպատակն էր՝ նպաստել դեռահասների շրջանում պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակմանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:

Մինչ ՀՀ Նախագահի նստավայր այցելությունը, այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը միջոցառման նախաձեռնողները ծրագիրն ամփոփել են ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, արժանացել խրախուսական մրցանակների:

Դպրոցականների համար ՀՀ Նախագահի նստավայրում կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահի լիազորություններին ու գործառույթներին, Նախագահի նստավայրի պատմությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և մրցույթի բոլոր մասնակիցներին, կարևորել այդ նախաձեռնությունը և նշել, որ անհրաժեշտ է ծրագրին պարբերական բնույթ հաղորդել: «Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ մանկավարժներ, ցանկանում եմ բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվել է այս մրցույթի կամ բաց դասի շրջանակներում, որովհետև սա պատասխաններից մեկն է հարցին, թե ո՞րն է մեր դպրոցի առաքելությունը: Հարց, որն այստեղ՝ մեր այս հանդիպմանը, բարձրացրեց ուսուցիչներից մեկը Տավուշի մարզից՝ պարոն Ռուբիկ Գիշյանը: Մեր դպրոցի առաքելությունը, իմ խորին համոզմամբ, մեկն է՝ դաստիարակել բազմակողմանի զարգացած մարդ և քաղաքացի: Այս երկուսը միասնական պետք է լինեն, որովհետև մարդը կարող է գրեթե ոչնչով չհետաքրքրվել իր ամբողջ կյանքի ընթացքում, աշխատել, պահել իր ընտանիքը և սրանով բավարարվել, բայց քաղաքացին պարտավոր է լինել ակտիվ, քաղաքացին պարտավոր է իրեն պատասխանատու զգալ իր պետության զարգացման համար և, անշուշտ, պարտավոր է նաև գիտելիք ունենալ: Խոսքս բարձրագույն կրթության մասին չէ, այլ՝ պարզ գիտելիքների. գիտելիք իր գյուղի, իր մարզի, իր երկրի, իր ժողովրդի պատմության, իր մասնագիտության մասին :

Սիրելի՛ երեխաներ,

Երևի, հաճախ եք լսել, որ ձեզնից ավագներն ասում են՝ մեր երկրի ապագան կախված է ձեզնից: Մենք բոլորս՝ ես էլ, այստեղ նստած ձեր մանկավարժներն էլ, երբ երեխա էինք, այնուհետև՝ երիտասարդ, մտածում էինք, որ մեզ այդպես են ասում, որովհետև իրենք այլևս ծեր են կամ տարիքով մեծ և մեզ ուզում են ոգևորել: Բայց երբ հասունացա, իրոք, հասկացա այդ մարդկանց ասածի ողջ իմաստը: Իսկ իմաստը հետևյալում է՝ որպեսզի մենք մեզ համարենք ժողովուրդ, որպեսզի դասվենք աշխարհի զարգացած ժողովուրդների շարքին, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, պարտավոր ենք իմանալ մեր մշակույթը, մեր պատմությունը, և այդ մշակույթն ու պատմությունը, սերը մեր երկրի նկատմամբ փոխանցենք մեր երեխաներին՝ եկող սերնդին: Սա՛ է քաղաքակիրթ ժողովուրդների շարքում մնալու աշխարհի պահանջը: Սա պայման է՝ անհրաժեշտ պայման: Անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որովհետև այլ հանգամանքներ էլ են անհրաժեշտ, որովհետև այլ պահանջներ և մոտեցումներ էլ կան: Մենք պետք է կարողանանք քայլել ժամանակին համընթաց, կարողանանք ժամանակակից ձեռքբերումներին ծանոթ լինել և ինքներս ունենալ մեր վաստակն այդ ձեռքբերումներում:

Իսկ որպեսզի լինենք այդպիսին, նորից կրկնեմ՝ մենք պետք է գիտել իք ունենանք, պետք է սովորենք, մշտապես գիրք կարդանք, մեր ուսուցիչների, ծնողների գիտելիքների հնարավորություններն օգտագործենք: Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի մեր երկրին և անհրաժեշտության պահին պետք է պաշտպանի այն: Իսկ պաշտպանել չի նշանակում, որ անպայման պետք է պատերազմ լինի և գնաս պաշտպանելու երկիրդ, այլ նշանակում է նաև, որ դու պետք է կարողանաս արժանապատվորեն ներկայացնել քո երկիրը ուրիշներին, քո ժողովուրդն ավելի ճանաչելի դարձնես: Երկիրը պաշտպանել՝ նշանակում է, որ դու պետք է կարողանաս աշխատել, աշխատել օրնիբուն, որպեսզի քո երկիրը հզորանա»,-ասել է Հանրապետության Նախագահը և չափազանց կարևորել հարգանքը պետական խորհրդանշանների նկատմամբ, որոնց համար բազմաթիվ մարդիկ են զոհվել, բազմաթիվ մարդիկ էլ իրենց ամբողջ կյանքում մեծագույն նվիրումով աշխատել են, որպեսզի պետական խորհրդանշանները զարդարեն մեր ժողովրդին, արժանապատվորեն ներկայացնեն մեր պետությունը աշխարհում:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»