Նա հրապարակեց կտրոնով սելֆին, սակայն հետո շատ զղջաց դրա համար
LifestyleԻ՞նչ անես, եթե շիկահեր ես: Հարցը հռետորական է, բայց ակտուալ: Ես չգիտեմ մտածել է արդյոք իր մազերի գույնի մասին այս աղջիկը, բայց իր քայլի համար նա հաստատ փոշմանել է:
Շանտալ անունով աղջիկը, ով ծնունդով Ավստրալիայից էր, հաղթել էր 825$: Գումարը այդքան էլ մեծ չէ, բայց երբ հաղթում ես, անշուշտ սիրտդ ուրախությամբ է լցվում: Եվ ահա ուրախության հետևանքով Շանտալը որոշեց կիսվել նորությամբ ընկերների հետ, հրապարակելով հաղթող տոմսով սելֆի ֆեյսբուքում: Եվ դա դարձավ իր ճակատագրական սխալը:
Հարցը նրանում է, որ տոմսի վրա երևում էր շտրիխ կոդը, որը կարելի է օգտագործել, որպեսզի ստանալ գումարը: Որոշ ժամանակ անց, գումարը ստանալու գնալուց աղջիկը հասկացավ, որ գումարը արդեն վերցրել են:
Ինչպես հետո պարզվեց, աղջկա ֆեյսբուքյան ընկերներից մեկը ֆեյք էր: Շուտով Շանտալը տխուր փոսթ արեց ֆեյսբուքում, գրելով,«Դու մարդ չես, փչացրիր օրս»
Ոստիկանությունում աղջկան խոսք տվեցին պարզել հանցագործի անձը, բայց հիմա նրանք միայն ինֆորմացիա ունեն, թե որտեղից է գումարը հանվել:

