Ջենիֆեր Գարները պատրաստ է հեռացնել կողոսկրերը՝ հանուն բարակ գոտկատեղի
Lifestyle1in.am-ը գրում է.
Ջենիֆեր Գարները «Օսկար»-ի վերջերս կայացած մրցանակաբաշխությանը գրեթե հավատաքննչական կտտանքների է ենթարկվել: Ջիմ Ֆելլոնի երեկոյան շոուի եթերի ժամանակ Գարները խոստովանել է, որ օգնականները իրեն ուժով են «խցկել» զգեստի մեջ, որով նա փայլել է մրցանակաբաշխության ժամանակ: Երեք երեխաների մայր Գարների խոսքով՝ ծննդաբերություններից հետո նրա կազմվածքը փոփոխություններ է կրել, որի պատճառով ինքը ստիպված է մի քանի միջոցների դիմել, օրինակ՝ սեղմիրան կրել:
«Այդ մարդիկ բառացիորեն սեղմել էին իմ կողերը և լյարդը»,- ասել Ջենիֆերը և ավելացրել, որ ինչ-որ պահի ինքը նույնիսկ մտածել է, որ չի կարող դիմանալ, որովհետև դժվարանում է շնչել: Զրույցի վերջում Գարները հանճարեղ մտահղացում է ունեցել՝ ընդհանրապես ազատվել ներքևի կողոսկրերից: Այդ ժամանակ հաստատ գոտկատեղը ինքն իրեն կձևավորվի:
Հիշեցնենք, որ եթե Ջենը համարձակվի նման քայի դիմել, ապա նա Հոլիվուդում առաջինը չի լինի. ժամանակին իրենց կողոսկրերը հեռացրել են Մարլեն Դիտրիխը, Շերը, Դիտա ֆոն Թիզը և Լեդի Գագան: