Գիտնականները մշակում են ունիվերսալ հակաբեղմնավորիչ
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե տղամարդկանց, թե կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղամիջոցը կստեղծվի ABHD2 սպիտակուցի հիման վրա, որը պատասխանատու է տղամարդու օրգանիզմում սպերմատոզոիդի՝ կնոջ բջջի ուղղությամբ շարժվելու համար:
Մասնագետների խոսքով՝ նոր հակաբեղմնավորիչի օգտագործումը կարող է վեներական հիվանդությունների բռնկում առաջացնել, քանի որ մարդկանց մեծ մասը կցանկանան օգտվել դրանից և կհրաժարվեն արգելակող հակաբեղմնավորումից:
Միևնույն ժամանակ հոգեբանները զգուշացնում են, որ նման հակաբեղմնավորիչի օգտագործումը կարող է տղամարդկանց մոտ թերարժեքության բարդույթ ձևավորել: