Իրինա Շեյքը շիկահեր է դարձել
Lifestyle1in.am-ը գրում է.
Երկու մոդելներ՝ Իրինա Շեյքն ու դեռևս սկսնակ Կայա Գերբերը իրենց երկրպագուներին ներկայացել են նոր կերպարով:
Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայան, դեռևս արմատապես չի փոխել իր կերպարը, այլ միայն փորձել է բաց գույնի կեղծամ: Լուսանկարը հենց այդպես էլ մակագրել է՝ «Ուղղակի կեղծամ»:
Իսկ ահա Իրինա Շեյքի լուսանկարը միանգամայն բնական տեսք ունի. մոդելը կարծես իսկապես ներկել է մազերը: Սակայն մյուս կողմից՝ մոդելի գովազդային պայմանագրերում նշված է, թե ինչպիսի երկարությամբ և ինչ գույնի պետք է լինեն նրա մազերը, այնպես որ՝ նա չէր կարող հենց այնպես փոխել իր կերպարը: Գուցե Շեյքը մազերը ներկել է ինչ-որ ֆոտոսեսիայի համար կամ կեղծամ է կրել:
«Ով ասաց, որ ես չեմ կարող շիկահեր լինել»,- լուսանկարը մակագրել է մոդելը:
