Աստղային ոճ. Մեգան Ֆոքս
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ամերիկացի ֆոտոմոդել եւ դերասանուհի Մեգան Ֆոքսը ոլորտի ամենագեղեցիկ կանանցից է համարվում: Նրան հաճախ համեմատում են Անջելինա Ջոլիի հետ, սակայն հարկ է նշել, որ Բրեդ Փիթի կինը, ի տարբերություն Ֆոքսի, չի դիմել այդքան շատ պլաստիկ վիրահատությունների: Մեծ հաշվով, քչերին է հետաքրքրում այն փաստը, որ Մեգանը մի քանի անգամ վիրահատել է քիթը, կատարել է բոտոքս, մեծացրել է շուրթերն ու ընդգծել այտոսկրերը: Միեւնույն է, նրա տեսքով հիանում են եւ նրան փորձում են կրկնօրինակել:
Մեգան Ֆոքսն այն աստղերից է, որոնց դժվար չէ համոզել կիսամերկ լուսանկարվել: Սակայն եթե ուսումնասիրենք դերասանուհու առօրյա կերպարները, կտեսնենք, որ, սովորաբար, նա նախընտրում է հագնել թեթեւ եւ հարմարավետ հագուստ. Ոճային ջինսերն ու տարբեր տոպերը նրա առօրյա ոճի մի մասն են կազմում:
Մեգանի կերպարներից մի քանիսին անդրադարձել ենք «Աստղային ոճի» այսօրվա խորագրում.
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան