Կոմիտասի թանգարան-ինստիտուտ լցված է այդտեղ աշխատող մարդկանց սիրով. Ալեքսանդր Գինդին
КультураԴաշնակահար, ՌԴվաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը մարտի 20-ին շրջայց կատարեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ինչից հետո իր վերաբերմունքն արտահայտեց Կոմիտասի արվեստի և թանգարան-ինստիտուտի մասին:
«Հրաշալի թանգարան է: Կոմիտասի կերպարը լուրջմոլորակ է ոչ միայն հայկական, այլև համաշխարհայինմշակույթում: Կոմիտասը հայկական մշակույթիխորհրդանիշն է՝ մարդ, ում շնորհիվ մշակույթըներկայացվել է աշխարհին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Գինդինը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն ՆիկոլայԿոստանդյանի ուղեկցությամբ ՌԴ վաստակավոր արտիստը շրջեց մշակութային օջախով, ծանոթացավ ներկայացվող ցուցանմուշներին, թանգարանի ստեղծման պատմությանը: Գինդինը փաստեց, որ թանգարանը լցված է այն մարդկանց սիրով և նվիրվածությամբ, ովքեր աշխատում են այստեղ:
Նա հայտնեց նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 20-ին երեկոյան իր մասնակցությամբ տեղի կունենա «Իմ ուղին» խորագրով համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
«Երաժիշտների համար առաջին հերթին կարևոր են համամարդկային արժեքները: Հույս ունեմ, որ լավ համերգ կլինի, ներկայացված են հայ կոմպոզիտորների գործեր:Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- հավելեց Ալեքսանդր Գինդինը:
Ծրագիրն իրականացվում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգայիննախագծի կազմկոմիտեի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկականհիմնադրամի աջակցությամբ: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգայիննախագծի շրջանակում` տարբեր երկրներում կանցկացվեն համերգ-ձեռնարկներ, որոնց ընթացքում միջազգային ճանաչում ունեցող մի շարքերաժիշտներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:
Լուսանկարը՝ Ալեքսանդր Գինդինի ֆեյսբուքյան էջից