Sony-ն ավելի հզոր PlayStation 4.5 է մշակում
ОбществоSony կորպորացիան շուտով նոր՝ ավելի հզոր խաղային բարձակ՝ PlayStation 4.5 կմշակի: Այս մասին հաղորդում է iGeek.ru-ն:
Հավանաբար, սարքը նոր գրաֆիկական չիպ կունենա, որը բավականաչափ հաշվողական հզորությամբ կկարողանա ապագայում աշխատել վիրտուալ իրականության PlayStation VR սաղավարտի հետ: Վերջինը վաճառքի կհանվի հոկտեմբերին:
Բացի այդ, PlayStation 4.5-ը Sony-ի պատասխանը կլինի Microsoft ընկերության քաղաքականության փոփոխությանը, որը հայտարարել է, որ ուսումնասիրում է Xbox One-ի ավելի արդյունավետ տարբերակները մշակելու հնարավորությունը: