115.000.000 դոլար. հայտնի դերասանը դրամական փոխհատուցում կստանա իր մասնակցությամբ սեքս տեսագրության հրապարակման համար
LifestyleTert.am–ը գրում է.
Հոլիվուդյան մարտաֆիլմերի հայտնի աստղ Հալք Հոգանը դատարանի որոշմամբ 115 մլն դոլարի փոխհատուցում կստանա Gawker Media ընկերությունից, որն առանց դերասանի համաձայնության հրապարակել է նրա մասնակցությամբ սեքս տեսագրությունը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, 2 շաբաթ տևած դատավարության արդյունքում որոշվել է, որ վերոհիշյալ ընկերությունը խախտել է Հոգանի անձնական կյանքի իրավունքը` հրապարակելով սկանդալային տեսագրությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է 62-ամյա դերասանը սիրաբանում իր ընկերոջ կնոջ հետ: