Քիմ Քարդաշյանը ցուցադրել է գեղեցիկ մարմինը՝ Լոս Անջելեսի նորաձևության երեկույթին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին մասնակցել է Լոս Անջելեսի նորաձևության մրցանակաբաշխության ընթրիքին։
35-ամյա աստղը ժամանել էր Բևերլի Հիլզ ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ։
Քիմը կրում էր սև, ուլունքներով պատված կիպ զգեստ, որով ընդգծում էր իր գեղեցիկ մարմինը՝ ծննդաբերությունից հետո։ Զգեստի հետ Քիմը կրում էր բաց բարձրակրունկներ՝ անթերի դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ։
Քանյեն ևս նախընտրել էր մուգ գույնը․ կրում էր սև վերնաշապիկ և սև ջինսե տաբատ։

