Հայաստանի ռուսական ռազմակայանի մասնագետները յուրացնում են ՌԽՄ-6 արդի ավտոմեքենաները
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանի ճառագայթումային, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ստորաբաժանման զինծառայողները դաշտային պարապմունքների են ձեռնամուխ եղել «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Ինչպես տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում ճառագայթումային, քիմական, կենսաբանական պաշտպանության մասնագետները բարդ կլիմայական պայմաններում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա կուսումնասիրեն վեցերորդ սերնդի արդի հետախուզական քիմիական ավտոմեքենաների (ՌԽՄ-6) մարտավարական-տեխնիկական, երթային եւ հատուկ բնութագրերը:
«Զորամասի ՃՔԿՊ-ի ծառայության պետ կապիտան Սվյատոսլավ Արաբկովի ղեկավարությամբ ռազմական տեխնիկայի յուրացման ընթացքում զինծառայողները ՌԽՄ-6-ի անձնակազմերի կազմում կուսումնասիրեն ռազմական տեխնիկայի հիմնական հանգույցները, ագրեգատները եւ համակարգերը, կսովորեն կատարել ծավալման նորմատիվները»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՌԽՄ-6 արդի զրահամեքենաները ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրել են 2016 թվականի սկզբին, ինչը թույլ Է տվել բարձրացնել ՃՔԿՊ-ի ստորաբաժանման ներուժը՝ տարբեր սպառնալիքների հայտնաբերման եւ դրանց դեմ պայքարելու համար: