Կենտրոնական բանկը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայտարարության մեջ նաև նշված է. «Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում ենք դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին»: