ԼՂՀ ԱԺ հերթական նիստի օրակարգում են գյուղատնտեսական ոլորտի նախագծեր
ЭкономикаԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 21-ին հանձնաժողովի նախագահների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, քննարկվել են 3-րդ նստաշրջանի երկրորդ նիստի օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Օրակարգում ներառված նախագծերը գյուղատնտեսական ոլորտից էին: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը համապատասխան հաղորդումներ է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Արցախի Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը՝ 11:00-ին: