Դոլարը և եվրոն էժանացել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 483.86 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 2.21 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.78 դրամ՝ նվազելով 3.31 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 697,15 դրամ է՝ նվազելով 4.78 դրամով: Չնչին, բայց աճ է գրանցվել ռուսական ռուբլու պարագայում: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 7.9 դրամ` աճելով 0.01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները` արծաթ 247.97 դրամ, ոսկի՝ 19,478.24 դրամ, պլատին՝ 15,120.88 դրամ։