Երևանի քաղաքապետարանն անցկացրել է Պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ
КультураՊոեզիայի միջազգային օրը Երևանում նշվել է տարբեր միջոցառումներով: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծերի հուշարձանների մոտ անվանակիր դպրոցների աշակերտները բացօթյա ընթերցումներ են կազմակերպել:
«Յուրաքանչյուր այսպիսի օր մենքփորձում ենք դարձնել հիշարժան առաջին հերթին հենցդպրոցականների համար, որոնք այսօր կրթվում ևդաստիարակվում են գրականությամբ և հատկապես չափածոստեղծագործություններով: Այս միջոցառումներով մենք մերխոնարհումն ենք բերում հայ պոետներին և պոեզիային: Միջոցառումներ են տեղի ունեցել առհասարակ հանրակրթականբոլոր դպրոցներում»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Միջոցառումներին ներկա են գտնվ ող աշակերտներին միացել են Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև այլ գրողներ, գրականագետներ ու պարզապես պոեզիայի սիրահարներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մի խումբ դպրոցականներ էլ հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում և հաճելի անակնկալ մատուցել աշխատակազմին՝ նվիրելով իրենց կողմից պատրաստված ստեղծագործությունների թերթոններ, նաև ասմունքել ու հանդես եկել երաժշտական կատարումներով:
Աշակերտները հանդիպել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և զրուցել հայ ու համաշխարհային գրականությունից, պոեզիայից:
Պոեզիայի օրը նշվել է նաև մայրաքաղաքի մշակութային հաստատություններում՝ գրադարաններում և մշակութային կենտրոններում:
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում էլ կազմակերպված ցերեկույթին ներկաները վայելել են Ջիվանու պոեզիայի ընթերցումներ՝ երաժշտական կատարումներով: