Լույս է ընծայվել «Արոնյանի 111 գրոհները» գիրքը (լուսանկար)
«Շախմատային Հայաստանը» լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Արոնյանի 111 գրոհները» գիրքը: Այս մասին հայտնում Armchess-ը:
Հեղինակն ընթերցողներին է ներկայացնում Արոնյանի 111 գեղեցիկ պարտիաները, որոնցում իրականացվել են ուշագրավ և տպավորիչ զոհաբերություններ:
Գրոսմայստերի անցած ուղին են պատկերում նրա համառոտ կենսագրությունը, շախմատային ելույթների վիճակագրությունը և տասնյակ հետաքրքիր գունավոր լուսանկարներ: Զետեղված են նաև Արոնյանի յուրօրինակ մտքերը շախմատային կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ: