Սևանա լճում տեղեկայվելու է նոր ձկնաբուծական տնտեսություն
ЭкономикаՀՀ կառավարությունը «Սևան Ակվա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգի երեք տարով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 24-ի նսիտի օրակար գում:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սևան Ակվա»-ն նախատեսում է տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ներդնել 1.1 մլրդ դրամ: Նախատեսվում է տարեկան արտադրել 2.22 մլրդ դրամի արտադրանք (2017թթ), որի մեծ մասը կարտահանվի ՌԴ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 215, 2017թ.- 213 և 2018թ.-193 հազ. դրամ: