Ереван, 10.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կենդանիների պաշտպան Բրիժիտ Բարդոն Հայաստանն առաջադեմ երկրի օրինակ է համարում

Общество

Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ,  սույն թվականի մարտի 23-ին կիրականացնի Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջերի տեղափոխումը Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Այս մասին գործընկերները հայտարարեցին մարտի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Ինչպես տեղեկացրին  FPWC հիմնադրամի հասարակայնության հետ  կապերի բաժնից, կենդանիների տեղափոխման համար անհրաժեշտ բնապահպանական և կենդանաբուժական թույլտվությունները երկուստեք ստացված են, բազմակողմ պայմանագրերը՝ ստորագրված, իսկ տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ պատրաստ։ 

Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարանը միջազգային չափանիշներին համապատասխանող, մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջերը՝ Մաշան և Միշան, վերականգնողական կարանտինի ընթացքում ստացել են բոլոր անհրաժեշտ բուժումները, պատվաստվել են կատաղության դեմ, կենդանիների մազածածկը բարելավվել է, և դիտվում է քաշի ակնհայտ ավելացում: Ի տարբերություն առաջին օրերի, արջերն այլևս չեն կռվում միմյանց հետ սննդի և ջրի համար։

Երկու արջերի սննդի, խնամքի և տեղափոխման ծախսերը դեռևս անցած տարվա նոյեմբերից ստանձնել էր ֆրանսիական «Բրիժիտ Բարդո» հիմնադրամը։ Հիմնադրամի ներկայացուցիչները նաև այցելել են Հայաստան՝ ուղեկցելու արջերին իրենց նոր մշտական կացության վայր:

«Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները և կհայտնվեն վայրի բնության գրկում։ Սա հնարավորություն ուհույս է բոլոր վայրի կենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակների ներսում՝ անազատության մեջ։

Մեր հիմնադրամները, ստանալով Բնապահպանության նախարարության աջակցությունը, համագործակցել և հասել են այն մեծ արդյունքին,որն ունենք այժմ։ Հա յաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով է վերաբերվում կենդանիներին։ Բրավո։ Մերսի», - ասել է «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի հիմնադիր, աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն։

Ապագայում Բրիժիտ Բարդո հիմնադրամի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։ 

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երկու արջերի և երեք առյուծների կացության հանդեպ ուշադրությունը սևեռվեց բրիտանական The Daily Mail թերթում «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» անվանումը կրող հրապարակումից հետո:  Այգում պահվող երեք առյուծները Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ տեղափոխվել են Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։ 

FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի խոսքով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այս տարվա ընթացքում կբացվի Վայրի բնության փրկարար կենտրոնը։ Կենտրոնի առաքելությունը կլինի Երևանում և ՀՀ մարզերում վայրի կենդանիների մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը, որը կիրականացնեն Կենտրոնի փորձագիտական խմբի մասնագետները։ Կենտրոնի մասնագետները զննության կենթարկեն մարդկային գործունեության հետևանքով վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում խոցելի իրավիճակում հայտնված կամ վտանգ ներկայացնող կենդանիներին՝ տրամադրելով համապատասխան բուժօգնություն և խնամք, ետ վերադարձնելով վայրի բնություն։ Կենտրոնը կիրականացնի նաև թիրախային տարբեր խմբերի ուղղված տեղեկատվական և կրթական արշավներ՝ ընդդեմ վայրի կենդանիների ապօրինի շահագործման և դրա հետևանքների:

Ասուլիսի ընթացքում Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ Բնապահպանության նախարարությունը մոտ ապագայում կներկայացնի դաշտը կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների  փաթեթ, որն ուղղված կլինի վայրի բնության ու կենդանիների պահպանմանը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Բնապահպանության նախարարությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կենդանաբուժական տեսչությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանն ու մաքսային մարմիններին, բոլոր համակիրներին և գործընկերներին` ցուցաբերած մեծ աջակցության և վստահության համար, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին՝ խնդիրն ակտիվորեն լուսաբանելու համար:    

 

«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»