Արցախի դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացվում է Շարամբեյանի անվան կենտրոնում
КультураԱրցախի գորգագործության, խեցեգործության և ժողովրդական արվեստի այլ ուղղություններ ներկայացնող նմուշներն ամփոփվել են մեկ ցուցահանդեսում: Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց «Արցախի դեկորատիվ-կիրառական արվեստը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի մեկնարկին կենտրոնում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսի ընթացքում խաղիկների տեսքով ներկայացվեցին պատառիկներ Արցախի բանահյուսությունից, հնչեցին ժողովրդական երգեր, ցուցադրվեց Արցախի այցեքարտերից մեկի` «Ժենգյալով հացի» պատրաստման գործընթացը ներկայացնող ֆիլմ:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունները:
Ժամանակավոր ցուցահանդեսը Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հնարավոր կլինի դիտել մարտի 22-30-ը: