Ժամանակավորապես դադարեցվել են Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները
ОбществоՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը:
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ մարտի 8-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը ծեծի է ենթարկել երիտասարդի: Ընթանում է ծառայողական քննություն՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով: