Օրվա բաղադրատոմս. Կիտրոնով տորթ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
4 հատ ձու
250 գրամ շաքարավազ
250 գրամ սերուցքային կարագ
50 մլ կիտրոնի հյութ
2 ճաշի գդալ կիտրոնի քերած կեղև
250 գրամ ալյուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
Սիրոպ՝
1 հատ կիտրոն
4 ճաշի գդալ շաքարավազ
Կրեմ՝
4 դեղնուց
4 ճաշի գդալ շաքարվազ
500 մլ կաթ
Վանիլին
250 գրամ մասկարպոնե պանիր
1 ճաշի գդալ կրախմալ
20 գրամ բեզե
Պատրաստման եղանակ՝
Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել հալած կարագը, կիտրոնի հյութն է ու քերած կեղևը։
Ավելացնել փխրեցուցիչն ու ալյուրը։ Լավ խառնել, թխել 180 աստիճանով։


.png)

Կրեմ՝ Կաթը դնել կրակին։
Առանձին ամանի մեջ միախառնել ժելատինը վանիլինի ու շաքարավազի հետ։ Ավելացնել կրախմալը։ Եռացած կաթը կամաց-կամաց ավելացնել այդ զանգվածին ու խառնել։ Կրկին դնել կրակին ու եփել՝ մինչ խտանա։
Թողնել հովանա, ավելացնել մասկարպոնեն։



Սիպոպ՝ Կիտրոնի հյութը քամել, ավելացնել շաքարավազը, դնել կրակին, եթել՝մինչ դառնա միատարր զանգված։
Խմորը բաժանել երկու շերտի։ Առաջին շերտի վրա քսել սիրոպը, հետո՝ կրեմը։ Դնել 2-րդ շերտը՝ կրկին սիրոպ ու կրեմ։ Զարդարել բեզեի փշրանքներով։




