Ինքնավստահ եւ համարձակ. նոր սեզոնի գեղեցկության թրենդները (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Գարնանային-ամառային նորաձեւության պոդիումը մեզ սովորեցնում է դառնալ ավելի համարձակ, մտածել ոչ ստանդարտ եւ վերանայել beauty-արսենալը։
Wnews.am-ը ներկայացնում է այս սեզոնի գեղեցկության թրենդները.
Դադարեք տանջել մազարմատները մեկ ուղիղացնելով, մեկ փաթաթելով դրանք։ Roberto Cavalli նորաձեւության տան վարսահարդար Գուիդո Պալաոն նշում է, որ այս սեզոնի նորաձեւության մոդելների 70 %-ի մազերը բնական տեսք ունեին։ Եթե ցանկանում եք նոր բան փորձարկել, ապա վարսերի դիմացի մազափունջը մի կողմի վրա սանրեք եւ կզարմանաք, թե որքան է փոխվում կերպարը։ Բացի այդ, կարող եք վարսերը ճակատից թեթեւակի բարձրացնել, փարթամացնել։
Այս սեզոն վարդագույնը կորցրել է իր նրբությունն ու թափանցիկությունը եւ դարձել ավելի վայրի։
Jill Stuart կերպարի հեղինակ Ահարան Մեյը գտնում է, որ վարդագույն երանգի ստվերաներկերը հայացքը ոչ պակաս են ընդգծում, քան մյուս դրամատիկ երանգները, իսկ խիտ սնգույրը, որը տարածվում այտերով մեկ, վկայում է վստահության մասին։
Ոչ հասարակ զարդեր. որքան հասարակ է վարսահարդարումը, այնքան ճոխ կարող է լինել վարսերի աքսեսուարը։
Miu Miu-ի գեոմետրիկ զարդանախշով աբադոկը, Saint Laurent եւ Chanel-ի ծամակալները հենց այդ մասին են վկայում։
Ո՞վ ասաց, որ ոսկին արծաթի հետ չի սազում։ Այս գարնանը դիմահարդարման մեջ օգտագործվում են այս երկու թանկարժեք երանգները։ Alberto Ferretti-ի ցուցադրությանը մոդելների դիմահարդարման մեջ օգտագործվել էր ոսկեգույն ստվերաներկ, իսկ շուրթերին արծաթագույն երանգի շրթներկ էր։
Սրա հետ մեկտեղ, մոդելների մաշկը արտացոլում էր տաք արեւի սառը լույսը. նման պոետիկ կերպով է իր աշխատանքները մեկնաբանում դիմահարդար Շարլոտ Տիլբերին, ով մոդելների այտերին ոսկեգույն բազա է քսում եւ վրայից ավելացնում սպիտակ-փայլուն երանգը։ «Որպեսզի դեմքը փայլի, իսկ տեքստուրաները նկատելի չլինեն, ինտենսիվորեն աշխատեք վրձնով»,- խորհուրդ է տալիս Gucci-ի դիմահարդար Փեթ Մակգրատը։
Valentino-ի աֆրիկյան ոճում արված սանրվածքն ամենաաշխատատարն է գարուն-ամառ դեֆիլեի ցուցադրությունից։Դրա հեղինակը պնդում է, որ պետք չէ այն կրկնօրինակել, այլ պարզապես կարող եք վերցնել որոշ էլեմենտներ։ Մանր հյուսքեր կամ բարձր կոս. սա ձեր կերպարին հետաքրքրություն կհաղորդի։



















