Բանանի կեղեւն այսուհետ դեն չեք նետի
LifestyleWnews.am-ը գրում է.
Բոլորս գիտենք, որ սպիտակ եւ առողջ ատամները գեղեցիկ ժպիտի գրավականն են։ Իսկ ինչպե՞ս կարելի է ունենալ սպիտակ եւ առողջ ատամներ տան պայմաններում…
Wnews.am-ը ներկայացնում է ատամների սպիտակեցման ժողովրդական միջոց, որը շատ արդյունավետ է։
Բանանի կեղեւով ատամների սպիտակեցումն ամենապարզ, մատչելի եւ անվտանգ տնային միջոցն է։ Ձեզ պետք է ընդամենը երկու րոպե շարունակ ատամները տրորել բանանի կեղեւով։
Բանանն իր մեջ պարունակում է սալիցիլինաթթու, որը բնական ճանապարհով պայքարում է ատամների քարերի դեմ։ Սալիցիլինաթթուն մտնում է նաեւ ելակի բաղադրության մեջ։ Բացի այդ, բանանի կեղեւը պարունակում է լիմոնաթթու, որը հանդիսանում է լավ սպիտակեցնող միջոց։
Բանանի կեղեւը հարուստ է նաեւ կալցիումով եւ մագնիտով, որոնք օգնում են ամրացնել ատամների էմալը։ Պրոցեդուրան կրկնեք ամեն օր քնելուց առաջ եւ արդեն մի քանի շաբաթից կնկատեք դրական արդյունքը։ Մեկ ամիս շարունակ պրոցեսը կրկնելուց հետո մեկ ամսով դադար տվեք, հետո նորիս վերսկսեք։