Որ դեպքում կարող է չեղակրվել ԱՄՆ վիզան. պարզաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
ОбществоԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը դիմել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն՝ ճշտելու շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ դեսպանատան կողմից տասը տարով մուտքի վիզա ստացած ՀՀ քաղաքացիները վիզան ստանալուց վեց ամիս հետո եթե չեն այցելում ԱՄՆ, ապա նրանց վիզաները չեղարկվում եմ:
Դեսպանատնից հերքել են լուրը՝ նշելով, որ վիզայի չեղարկում հնարավոր է միայն հատուկ դեպքերում, երբ, վիզա ստացած անձն այլևս չի բավարարում վիզայի պահանջներին: «Ոչ, ներգաղթային վիզաների հետ կապված նման միանշանակ գործող կանոն չկա: ԱՄՆ վիզան կարող է չեղարկվել կամ հետ կանչվել, եթե ԱՄՆ ներգաղթային պաշտոնյան որոշում է, որ վիզան ներկայացնող անձը այլևս չի բավարարում վիզայի պահանջներին: Օրինակ՝ վիզայի չեղարկման կամ հետ կանչման համար հիմք կարող է հանդիսանալ վիզայի դիմումում սխալ տեղեկությունների/պնդումների ներկայացումը»,-նշված է դեսպանության գրավոր պատասխանում: