Հայաստանը մայիսին կմիանա «Անմահ գումարտակ» ակցիային
ОбществоՀայաստանը 2016 թվականի մայիսի 9-ին կմիանա Ռուսաստանի և աշխարհի մի շարք քաղաքներում անցկացվող «Անմահ գումարտակ» ակցիային: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Հաղթանակի օրը տոն է ոչ միայն Ռուսաստանում բնակվող ռուսաստանցիների համար: 2016 թվականի մայիսի 9-ին «Անմահ գումարտակը» կքայլի արդեն աշխարհի 26 երկրում»,- ասվում է հայտարարության մեջ:
Այս տարի ակցիային կմասնակեն 26 երկրի 1000քաղաքի բնակիչներ: Քաղաքացիականնախաձեռնությունը հավանության էարժանացել նաև Աբխազիայում, Ավստրիայում,Բուլղարիայում, Գերմանիայում, ՄեծԲրիտանիայում, Իսրայելում, Իռլանդիայում,Իսլանդիայում, Կատարում, Կորեայում,Լիբանանում, Մոնղոլիայում, Նորվեգիայում.Մոլդովայում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, ԱՄՆ-ում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Էստ ոնիայում, Մալթայում, Ավստրալիայում: