Օրվա բաղադրատոմսը. կոնֆետներ «Ռաֆաելլո»
Lifestyle- Մատուցվում է անմիջապես
- Նախն. ժամանակ՝ 10 րոպե
- Պատրաստման ժամանակ՝ 25 րոպե
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 1 բանկա
- կարագ - 2-3ճ/գ
- կոկոսի քերուկ - 100գր
- նուշ - 10-15 հատ
Պատրաստման եղանակ
- Խտացրած կաթը լցնում ենք ամանի մեջ և դնում թույլ կրակի վրա:

- Խտացրած կաթին ավելացնում ենք կարագը և եփում մինչև զանգվածի պնդանալը և թեթևակի մգանալը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում: Ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (չմոռանալով թողնել մի փոքր կոկոսի քերուկ վրան շաղ տալու համար), լավ խառնում զանգվածն ու հանում կրակի վրայից: Թողնում ենք՝ սառչի:

- Տապակում ենք նուշի հատիկները տապակի վրա 5 րոպե առանց յուղի:

- Արդեն սառչած զանգվածից պատրաստում ենք փոքրիկ գնդիկներ (համաչափ գնդիկներ ստանալու համար կարելի է օգտագործել թեյի գդալ), մեջը տեղադրում նուշի մեկական հատիկ և թաթախում ստացված գնդիկները նախապես առանձնացված կոկոսի քերուկի մեջ:

- Գեղեցիկ ձևավորման համար դնում ենք պատրաստի կոնֆետները փոքրիկ թղթե զամբյուղների մեջ և մատուցում:

Այս հրաշալի կոնֆետները շատ համեղ են ոչ քաղցր թեյի հետ: