Կիևում բացվել է Ուկրաինայում հայ գրքի տպագրության 400-ամյակին նվիրված ցուցահանդես
КультураԿիևում բացվել է Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ինչպես տեղեկացնում է analitika.ua.net կայքը, մարտի 23-ին Ուկրաինայի Վ.Ի. Վերնադսկու անվան ազգային գրադարանում բացվել է «Հայկական ժառանգությունը» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է Ուկրաինայի հայերի պատմությանը և մշակույթին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ուկրաինացի պաշտոնատար անձինք, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ հայկական գրականություն է հանձնվել ուկրաինական Վ.Ի. Վերնադսկու անվան գրադարանին:
Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են մարտի 3-ին: