Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ОбществоՀայաստանում մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին), Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390: Երկրաշարժ
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: