Մաքսատուրքերից ազատման և ԱԱՀ-ի հետաձգման արդյունքում Հայաստանում ստեղծվելու է 6 հազար նոր աշխատատեղ
ЭкономикаՆերդրումային ծրագրերի իրականացման նպատակով կառավարության կողմից մաքսատուրքից ազատման հնարավորության արդյունքում ընկերությունների ներդրումները կազմելու են 50 մլն դոլար: Մինչ այժմ մաքսատուրքերից ազատվել են 6 կազմակերպություններ: Արդյունքում՝ ստեղծվելու է 550 նոր աշխատատեղ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ար ծվիկ Մինասյանը: «Ավեցաված արժեքի հարկի հետաձգման գործիքի ներդրման պահից սկսած ներդրումների ծավալը կազմելու է 186 մլրդ դրամ: Իսկ ընդհանուր ստեղծվելիք աշխատատեղերի թիվը հասնելու է 5 հազար 500-ի»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Ի դեպ, կառավարությունը մարտի 24-ի նիստում «Սևան Ակվա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջ
Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ներդնել 1.1 մլրդ դրամ: Նախատեսվում է տարեկան արտադրել 2.22 մլրդ դրամի արտադրանք (2017թթ), որի մեծ մասը կարտահանվի ՌԴ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ193-215 հազար դրամ միջին աշխատավարձով: