Խնձորեսկում հիդրոկասկադի կառուցման համար կներդրվի 3.31 մլրդ դրամ
ЭкономикаՀՀ կառավարությունը «Որոտան Սիսթեմս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար ԱրծվիկՄինասյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս»-ը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգակասկադ, արտադրել էլեկտրաէներգիա՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը:
«Դրա համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ՝ 2016թ.՝ 80, 2017թ.՝ 85 և 2018թ.՝ 90 հազար դրամ միջին աշխատավարձով: