Արմեն Մուրադյանը չի կարծում, որ հիվանդի հետ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած բժշկին հավելյալ պատիժ էր անհրաժեշտ
ОбществоԵրևանի Սիրահարների այգում շտապօգնության բժիշկն իր վարքով հիմնականում համապատասխանել է բժշկի կեցվածքին՝ չհաշված իր վերջին արտահայտությանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներիհետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով բժշկի վարքագիծը:
«Բժշկի ընդհանուր կեցվածքը համապատասխանել է բժշկի վարքագծին, չհաշված վերջին արտահայտությանը, ինչի համար էլ ենթարկվել է վարչական տույժի: Չեմ կարծում, որ որևէ ավելի միջոց պետք է կիրառվեր բժշկի նկատմամբ: Նա եկել էր օգնության և պատրաստ էր օգնել հիվանդին: Ուղղակի էմոցիոնալ արտահայտություն է արել, ինչի համար ենթարկվել է վարչական տույժի», - Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց նախարարը: