Արման Խաչատուրյանը ՌԴ-ում գործող եվրոպացի գործարարներին ներկայկացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները
ЭкономикаՀայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի անդամների հետ, որը զբաղվում է Ռուսաստանի տարածքում եվրոպական ձեռնարկություններին և գործարարներին օժանդակությամբ:
Ինչպես հաղորդում է ասոցիացիայի պաշտոնական կայքը, ողջույնի խոսքով հանդես է եկել ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Պեգորիեն: Նա մասնավորասպես շեշտել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության բարձր մակարդակը և հույս հայտնել, որ առաջիկայում կլինեն բազմաթիվ նոր նախաձեռնություններ այս ոլորտում:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն էլ Ռուսաստանում գործող եվրոպացի գործարարներին է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու համար առավել բարենպաստ ուղղությունները: Ներկայացումից հետո Խաչատուրյանը պատասխանել է Հայաստանի ներդրումային միջավայրին, ներքին շուկային և այլ խնդիրներին առնչվող մի շարք հարցերի: