Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցությանը

Այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվեն շուրջ 600 մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ:

ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը: «Հայաստանում հատկապես վերջին տարներին Ֆրանկոֆոնիայի երկամսյակը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ակտիվություն նկատվում է հատկապես այս տարի:

Այս տարի Ֆրանկոֆոնիայի երակմսյակը մեկնարկում է մարտի 24-ից, հիմնական միջոցառումներն անցկացվելու են ապրիլին: Շուրջ 600 միջոցառումներ են անցկացվելու Երևանում և Հայաստանի մարզերում: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի օրերին նկատվող ակտիվությունը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ մեր երկիրը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է, իսկ մինչ այդ էլ դիտորդի կարգավիճակով սերտորեն համագործակցել է կազմակերպության հետ»,- նշեց Ավագյանը՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում անցկացվող միջոցառումներին հայ երիտասարդների ակտիվ մասնակցություևը, ինչը ցույց է տալիս Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը:

Նա հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը շատ սերտ է ու առնչվում է տարբեր՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներին: «Այդ սերտ համագործակցությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Երևանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը»,- ընդգծեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր խոսքում ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան Հայաստանում մեծ հնչեղություն ունի, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ այս տարի երկամսյակի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում անցկացվելու է շուրջ 600 միջոցառում: «600-ն, իհարկե, խոսուն թիվ է, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, Ֆրանկոֆոնիան այս երկրում մեծ հնչեղություն ունի»,- նկատեց դեսպանը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նախ կարճ ներկայացրեց այն աշխատանքները, որ արել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նախապատրաստվելու համար: Այնուհետև դեսպանն ընդգծեց, որ, առիթն օգտագործելով, ցանկանում է ևս մեկ անգամ հայտարարել՝  Ֆրանկոֆոնիան միայն Ֆրանսիան չէ: «Այն պահից սկսած՝ երբ ես Հայաստան եմ եկել, իմ զրուցակիցների հետ խոսակցությունների ժամանակ ես միշտ ասում եմ, որ Ֆրանկոֆոնիան միայն Ֆրանսիան չէ: Այն մեծ, ընդարձակ, լայն ընտանիք է, որին անդամակցում է մոտ 80 երկիր: Դրա վառ ապացույցներից մեկն էլ անցյալ տարվա հոկտեմբերին նախարարների համաժողովն էր, որը մեծ սիրալիրությամբ մեր հայ գործընկերները կազմակերպեցին և անցկացրեցին Երևանում»,- հավելեց Շարպանտիեն:

Դեսպանը հատուկ կարևորություն է տալիս նաև Հայաստանում ֆրանսերենի դասավանդմանը:  Նա նշեց, որ անկախությունից ի վեր երկրում ֆրանսերեն սովորողների թիվը կրճատվել է, ինչն աչքի զարնող իրողություն է: «1991թ, երբ Հայաստանը նոր էր անկախացել, երկրում ֆրանսերեն սովորողների թիվը 80 հազար էր, այսօր այդ թիվը նվազել է՝ դառնալով 40-45 հազար: Մենք, փաստորեն, 50 տոկոս նվազում ունենք: Այս ուղղությամբ պետք է աշխատենք: Գոնե պետք է կարողանանք վերականգնել 1991թ. մակարդակը, իսկ դրա համար կան բոլոր հնարավորությունները: Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջ ազգային կազմակերպությանը, երկրում Ֆրանսիական համալսարանի առկայությունը, ինչպես նաև հանրակրթական օջախներում ֆրանսերենի դասավանդումը տալիս են երկրում ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացնելու հնարավորություններ»,- եզրափակեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան, Հայաստանում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերն  էլ իր խոսքում նկատեց, որ Հայաստանի իշխանությունները առանձնահատուկ նշանակություն են տալիս ֆրանկոֆոն գործընկերների հետ համագործակցությանը:

«Դրա առհավատչյան անցյալ տարի Երևանում անցկացված նախարարական համաժողովն էր: Սկսած այն պահից, երբ ես պաշտոնավարում եմ Հայաստանում, սերտ համագործակցել եմ երկրի իշխանությունների, արտգործնախարարության մեր գործընկերների հետ: Եվ նկատելի է, որ Հայաստանում կարևորում են անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցությանը»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին՝ Գասսերն ընդգծեց, որ ՀՀ-ում Շվեյցարի դասպանությունն ամեն տարի այդ միջոցառումների կազմակերպման հարցում մեծ հաճույքով համագործակցում է հայ գործընկերների հետ:

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»