Երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստան» միջազգային փառատոնին կմասնակցի նաև հաջորդ տարի
КультураՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել 2017-ին չորրորդ անգամ հանդես գալու «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՊԵՆ գեղարվեստականղեկավար և գլխավոր դիրիժոր ՍերգեյՍմբատյանը:
«Այս տարվա փառատոնին փայլուն արտիստներ էին եկել, նվագախումբը տարբեր ծրագրերով 6 համերգ ներկայացրեց: «Ալ Բուստան»-ն անցկացվում է այն քաղաքում, որտեղ հայկական մեծ սփյուռք կա: Բեյրութի ամենակայացած փառատոնի ղեկավարությունն արդեն երրորդ տարին աշխատում է երիտասարդական նվագախմբի հետ: Շատ մեծ ձեռքբերում է: Հրավեր ենք ստացել հաջորդ տարի հանդես գալու փառատոնին: Սա նվագախմբի համար մեծ փորձ է»,-շեշտեց Սերգեյ Սմբատյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը փաստում է, որ հանդիսատեսը յուրաքանչյուր համերգից հետո նվագախմբին ճանապարհել է հոտնկայս ծափահարություններով:
«Հանդիսատեսն է, որ ստեղծում է հաջողություն: Եթե երեք տարվա ընթացքում չլիներ այն սերը և հարգանքը, որ կա նվագախմբի նկատմամբ, և որը զգում են «Ալ Բուստան» -ի կազմակերպիչները, կարծում եմ, որ հաջորդ տարվա հրավերը չէինք ստանա: Միանշանակ կարող եմ ասել, որ ավելի մեծ հաղթանակ չեմ պատկերացնում: Նվագախմբի համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում»,-հավելեց Սերգեյ Սմբատյանը: Նա ընդգծեց, որ այս տարվա փառատոնը նվիրված էր Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին:
Սերգեյ Սմբատյանը հավելեց, որ փառատոնի գալա համերգին նվագախումբը հանդես է եկել Աննա Կասյանի (սոպրանո) հետ:
«Երգչուհի Աննա Կասյանն այսօր երգում է աշխարհի լավագույն դիրիժորների ղեկավարությամբ: Ցավոք, չի եղել Հայաստանում, բայց մենք այդ սխալը կփորձենք շտկել»,-ընդգծեց նա:
Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մասնակցել է Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին։ Այս տարի Երիտասարդական նվագախումբը ելույթներ է ունեցել մարտի 13-20-ը։
Երիտասարդական նվագախմբի հետ հանդես են եկել թավջութակահար Էդգար Մորոն, ջութակահար Լետիցիա Մորենոն, դաշնակահար Գլորիա Կամպաները, Աննա Կասյանը (սոպրանո)։ Ներկայացվել են Բելինիի, Վերդիի, Չայկովսկու, Բեթհովենի, Էլգարի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործեր։