Հայաստանում կանցկացվի դասընթաց պտղի էխոստագրական հետազոտության արդի պահանջների վերաբերյալ
ОбществоՀայաստանում մարտի 26-27-ը կանցկացվի դասընթաց` նվիրված հղիության աոաջին և երկրորդ եռամսյակներում պտղի էխոստագրական հետազոտության արդի պահանջներին: Այն ուղղված սրտի բնածին արատների ախտորոշման արդյունավետության բարձրացմանը: Ինչպես տեղեկանում ենք Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման Հայ կական ասոցիացիայից, դասընթացը կվարի «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային կազմակերպության» (ISUOG) Արևելաեվրոպական տարածաշրջանի դեսպան, «Fetal Medicine Foundation»-ի պաշտոնական մասնագետ Ֆրեդ Ուշակովը:
«Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա»-ն դեռևս 2014 թ. փետրվարից սկսել է ծրագիր ՀՀ Առողջապահության համակարգում հղիների պարտադիր սկրինինգային հետազոտման ներդրման վերաբերյալ` պտղի զարգացման արատների պրենատալ ախտորոշման, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության, պտղի ներարգանդային աճի դանդաղման, պրեէկլամպսիայի զարգացման բարձր ռիսկի խմբերի հայտնաբերման նպատակով:
2015 թվականի հունիսի 5-6-ը Երևանում կազմակերպվեց և մեծ հաջողությամբ իրագործվեց վերապատրաստման ինտենսիվ դասընթաց «Հղիության առաջին եռամսյակում պտղի գերձայնային հետազոտություն: Ժամանակակից պահանջներ» թեմայով, որին մասնակցեցին 120 ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ: Դասընթացի անցկացման համար հրավիրված էր Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային կազմակերպության (ISUOG) Արևելաեվրոպական տարածաշրջանի դեսպան, Fetal Medicine Foundation-ի պաշտոնական մասնագետ պարոն Ֆրեդ Ուշակովը:
Հաշվի առնելով դասընթացի հաջողությունը և մասնակիցների մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սրտի բնածին արատների հայտնաբերման անբավարար ցուցանիշը, ասոցիացիան կրկին շարունակում է դասընթացը: