Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ժաննա Բուտուլյան. «Իմ կյանքում նոր փուլ է»

Blognews.am-ը գրում է.

Այժմ «Առաջնորդները» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհի Ժաննա Բուտուլյանին կասկածում են նոր սիրավեպի մեջ։) Մեր ընթերցողները պնդում են, որ վերջերս Ժաննային տեսել են մի տղայի ուղեկցությամբ զբոսնելիս։ BlogNews-ն այս մասին և անձնական այլ թեմաների մասին խոսել է Ժաննայի հետ։

    

-Ժաննա, ընթերցողները պնդում են, որ ընտրյալ ունես, վերջերս քեզ տեսել են մի տղայի ուղեկցությամբ։

- Անկեղծ ասած, չգիտեմ՝ ում հետ են տեսել, սակայն գիտեմ, որ ընտրյալ չունեմ։) Եթե ինչ-որ մեկի հետ տեսած լինեն, պետք է իմ ընկերներից որևէ մեկը լինի, ում ևս բոլորը ճանաչում են, քանի որ տղա ընկերներս կա՛մ գործընկերներս են, կա՛մ դասընկերներս։ Վերջիներին վաղուց չեմ հանդիպել։

Վերջերս նույնիսկ գործնական հանդիպում չեմ մտաբերում, որը կարող էին վերագրել անձնական հարաբերությունների։

-Սիրահարվա՞ծ ես։

-Սիրահարվածություն իմ հոգեվիճակն է, սակայն չէ, սիրահարված չեմ։

- Իսկ երկրպագուներ շա՞տ ունես։

-Այս հարցի պատասխանը անհամեստ է հնչում, ես չեմ ուզում անհամեստ թվալ։ Միայն կասեմ, որ քանակը ոչինչ չի նշանակում. քեզ կարող են համակրել հազարավոր տղաներ, սակայն դու ճանաչես մեկ տղայի, ով լինի քո սերը։ Ես կանգած չեմ ընտրության առաջ, որովհետև կարծում եմ, որ այս հարցում ընտրելը սխալ է։ Եթե դու ընտրություն ես անում, կասկածում ես, նշանակում է՝ դա արդեն հաշվարկ է, իսկ ես այս հարում ուզում եմ  զգացմունքներով առաջնորդվել։ Երևի ճակատագիրը դեռ վաղ է համարում։

-Այսինքն՝ հավատո՞ւմ ես սիրուն առաջին հայացքից։

-Միանշանակ, եթե առաջին հայացքից կայծ չառաջացավ, երբեք չի լինի։

-Պատկերացնո՞ւմ ես՝ ինչպիսի պետք է լինի նա։

-Ես ինչ էլ նշեմ, ինչ էլ մինչ այս նշել եմ, սուտ է լինելու, որովհետև դու մարդու մեջ առանձին որակներ չես սիրում, դու սիրում ես մարդուն՝ ամբողջական։ Ես կարող եմ թվել տասնյակ բաներ, որոնք ինձ դուր են  գալիս կամ ոչ, սակայն չեմ կարող իմանալ, թե հարաբերությունների մեջ ինչը կարող է ինձ վանել կամ գրավել։

Առհասարակ, սիրում եմ անկեղծ մարդկանց, ովքեր ոչ միայն դիմացինին չեն խաբում, այլև իրենք իրենց հետ են անկեղծ, ընդունում է իրենց, ինչպիսին կան և ներկայանում են այդպիսին։  Ինձ համար չհնացող մի արտահայտություն կա՝ սիրում եմ մտքով և հոգով ազատ մարդկանց։

-Ժաննա, աղջիկների մոտ գալիս է մի տարիք, երբ ուղղակի շատ մեծ է ցանկությունը՝ ունենալ անձնական հարաբերություններ։

-Ես հիմա կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ Երբևէ ինձ համար սևեռուն միտք չեմ դարձրել, որ կցանկանայի ինչ-որ հարաբերություն ունենալ։ Երբ մարդը սևեռվում է մի բանի վրա, դա կարող է կուրացնել և բերել սխալ քայլերի, այս դեպքում՝ նրան, որ առաջին պատահածին համարի իր պոտենցիալ կողակիցը։ Ես դանդաղ եմ քայլում և չեմ խառնվում ճակատագրի գործերին։

-Երբ ամեն բան թողնում ես ճակատագրի հույսին, քո սեփական կյանքում դիտորդ չե՞ս դառնում։

-Չէ, ես աշխատում եմ ինձ վրա, փորձում եմ կատարելագործվել, ավելի լավ մասնագետ լինել իմ աշխատանքում, ավելի շատ բան հասկանալ մարդկային հարաբերություններում, հասկանալ՝ ովքեր են կողքիններս, իսկ գլոբալ հարցերում, ինչպիսին, օրինակ, կողակցի ընտրությունն է, չեմ խառնվում։

-Վերջերս մի նկար էիր հրապարակել ու մակագրել՝ «New Me»՝ նոր ես, ի՞նչն է փոխվել։

- Ես եմ շատ փոխվել, հիմա իմ կյանքում նոր փուլ է։ Կյանքիս նախորդ փուլում այլ կերպ էի ապրում, հիմա վերանայել եմ իմ սկզբունքներն ու մոտեցումը շատ հարցերի։ Իմ կյանքում շատ բան է փոխվել։

-Ո՞ր սկզբունքներդ ես վերանայել։

-Ես շատ ավելի խիստ և կատեգորիկ էի, հիմա հարցին նայում եմ տարբեր կողմերից և ոչ միայն իմ տեսանկյունից։ Դա գլոբալ փոփոխություն է, որից շատ բան է կախված։

-Ի՞նչը քեզ բերեց դրան։ Հիմնականում հարվածից հետո են մարդիկ գալիս սկզբունքային փոփոխության։

-Սրան նախորդող փուլն ինձ համար հեշտ չէր, քանի որ նոր էի սկսել աշխատել, ինձ համար ամեն բան նոր էր, շրջապատս ավելի մեծ էր, մարդիկ՝ բազմազան։ Բնականաբար, հարվածներն էլ էին շատ, սակայն ես գոհ եմ հարցերին տված իմ լուծումներից։

Չեմ կարող ասել, թե սկսել եմ չվստահել մարդկանց։ Ես սկզբում միշտ վստահում եմ մարդկանց, սիրում և հարգում, հետո արդեն մարդն ինքն է այնպես անում, որ կորցնեմ կամ ամրապնդեմ վստահությունս։ Ես գիտեմ, որ դրանից հիասթափությունները շատ են լինում, բայց ոչինչ, հասկացել եմ, որ չեմ կոտրվում, ներքուստ չեմ փոխվում։

Նախկինում ես ասում էի, թե ինձ ժամանակ է պետք դիմացինին վստահելու համար, հիմա հասկացել եմ, որ այդպես չէ։ Այս փուլը նաև նրանով է տարբերվում, որ ես ավելի ճիշտ եմ ճանաչում ինձ։

-Նախորդ փուլը բարդ բնորոշեցիր, իսկ սա՞։

-Հիմա ինձ մոտ հանդարտ փուլ է։ Չնայած մի փոքր ներքին  տխրություն կա մեջս։ Չգիտեմ՝ դա արդեն բնավորությո՞ւն է դարձել, թե՞ կանցնի, բայց հիմա ինձ համար մի փոքր տխուր փուլ է։

-Ժաննա, առաջին հայացքից դու շատ պոզիտիվ, ասող-խոսող, ակտիվ մարդ ես, սակայն չեմ հիշում քեզ հետ մի հարցազրույց, որի ժամանակ չխոսենք տխրությանդ մասին։ Դա կարծես կենսակերպ դարձած լինի քեզ համար։

-Կարծում եմ՝ տխուրն ու լավատեսը չեն հակասում իրար։ Ես ինձ չեմ համարում ուրախ մարդ, ուղղակի պոզիտիվ եմ և ակտիվ։ Իմ  պոզիտիվությունը ծնվել է ինձ հետ, տարիների ընթաքում դրանից ինչ-որ բաներ պահպանվել են, մնացածը ձեռքբերովի է։ Ես չէի ասի, որ վատատես եմ, ուղղակի իրատես եմ դարձել։

Լինում են պահեր, երբ ես  մոռանում եմ, որ երբևէ տխուր եմ եղել, սակայն հիմնականում դա կա իմ մեջ։ Գուցե մազոխիստական հնչի, բայց այդ տխրությունն արդեն ինչ-որ հետաքրքիր երանգ է տալիս ինձ։

-Ի՞նչն է տխրությանդ պատճառը։

-Ես այս կյանքի օրենքների հետ այդպես էլ չեմ համակերպվում, միշտ հիասթափվում եմ, թեպետ կարծում եմ, որ արդարությունը միշտ հաղթում է։ Ամեն ինչի անցողիկ լինելուց եմ շատ տխրում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi