Ընթացիկ շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 57.9 միլիոն դոլար, վաճառվել` 67.4 միլիոն դոլար
ЭкономикаԱրտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57 միլիոն 934 հազար 405 ԱՄՆ դոլար 480.34 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել` 67 միլիոն 462 հազար 124 ԱՄՆ դոլար 481.97 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մարտի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են այլ գործարքներ ևս:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 550 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481,91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 153 հազար 217 EUR 538,14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել` 12 միլիոն 341 հազար 761 EUR 540,67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք և վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 920 միլիոն 033 հազար 703 ՌԴ ռուբլի 7,01 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել` 396 միլիոն 574 հազար 687 ՌԴ ռուբլի 7,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք և վաճառք չի իրականացվել: