Գերմանիայի բնակիչը վիճակախաղով շահել է ռեկորդային 76,8 մլն եվրո
ОбществоԳերմանական Վեստֆալի Հյուսիսային Ռեյն շրջանից մի երջանիկ վիճակախաղով շահել է 76,8 մլն եվրո: Ինչպես փոխանցում է TASS-ը, այդ մասին տեղեկացրել է «Վեստլոտո» ընկերության ներկայացուցիչ Բոդո Կեմպերը: «Սա Գերմանիայի համար նոր ռեկորդ է»,- ասել է նա: Կեմպերի խոսքով`նորաթուխ միլիոնատերը գուշակել է հինգ թվերի և երկու լրացուցիչ նիշերի համադրությունը:
Eurojackpot վիճակախաղը խաղարկվել է մարտի 25-ի երեկոյան` Հելսինկիում: Դրան մասնակցում են եվրոպական 17 երկրներ:
Գերմանիայի նախորդ ռեկորդն արձանագրվել է 2014 թվականի դեկտեմբերին, երբ Հեսսենի մի բնակիչ շահել է 58,7 մլն եվրո: Eurojackpot վիճակախաղի ռեկորդը սահմանվել է նախորդ տարվա մայիսին` չեխ երջանիկը շահել է 90 մլն եվրո: