Գալուստ Սահակյանը հայ թատրոնի ստեղծած գեղարվեստական արտադրանքը գնահատում է որպես որակյալ
КультураՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վար չությունից, ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Թատերարվեստի եւ թատերական աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Հայ թատրոնը ոչ միայն մեր մշակույթի, այլեւ մեր պատմության մի մասն է: Հաղթահարելով կայանալու, ձեւավորվելու տարբեր փուլեր, անցնելով տարբեր ժամանակաշրջանների միջով եւ, արդյունքում, շարունակաբար արժանապատվորեն ներկայանալով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս` ամենադժվար պայմաններում անգամ նա պահպանել է հանդիսատեսի հետ անմիջականորեն խոսելու կարողությունը, ընդ որում` թե դասականների, թե ժամանակակից արվեստագետների լեզվով: Եւ այդ ամենը ձեր` թատերական արվեստի ներկայացուցիչներիդ շնորհիվ, այն հավատի շնորհիվ, որ ռեժիսորն ունի դերասանի ու նրÕ ¡ շնորհքի հանդեպ, այն սիրո շնորհիվ, որ դերասանն ունի բեմի ու հանդիսատեսի նկատմամբ, այն անտրտունջ աշխատանքի շնորհիվ, որ կատարվում է նաեւ բեմից դուրս, այդ թվում` յուրաքանչյուր ներկայացման բեմելն ու թատերական կոլեկտիվի գործունեությունը ապահովող մարդկանց միջոցով, եւ իհարկե, թատրոնին հավատարիմ հանդիսատեսի շնորհիվ:
Մեր հաղթանակները կերտվում են նաեւ թատրոնի պատերի ներսում` սնվելով այն էներգիայով, որ ներկայացումից հասնում է հանդիսատեսին, այն ոգով, որ բեմից անցնում է դահլիճին ու դառնում հաղթանակաբեր ուժ, վերածվում հավատի եւ սիրո` հայրենիքի ու միմյանց հանդեպ:
Պահպանելով ավանդույթները եւ զարգացնելով դրանք` ժամանակակից թատրոնը փնտրում է նաեւ հանդիսատեսի հետ հաղորդակցության նոր ձեւեր: Ներկայումս մեր թատրոնը ստեղծում է որակյալ գեղարվեստական արտադրանք, որը ներառում է բազմաժանր նախագծեր եւ հետաքրքիր մտահղացումներ, եւ, անշուշտ, անդադրում աշխատանք: Այսօր, Թատրոնի միջազգային օրը, ոմանք բեմում են, ոմանց էլ պարգեւներ են հանձնում, ոմանք նոր պիես են գրում, ոմանք էլ` ներկայացման փորձ անում, այսինքն` ամենուր ինչ-որ բան է կատարվում, եւ բոլոր այս թատերական իրադարձությունները, տարբեր վայրերում տեղի ունենա լով հանդերձ, ամբողջանում են մեկ` Հայաստանի հագեցած թատերական կյանքի համապատկերում:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նոր հաջողություններ»: