Հատուկ՝ «Մեր զինվորներին սպանում են, մենք ոչինչ չենք անում» ասողների համար
БлогԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության Հայկական Զինված ուժերը ականանետով հարվածում են ադրբեջանական զորքերին և գյուղերին: Երեկ և այսօր հայկական զինված ուժերը կրակել են 60 և 82 մմ ականանետով և խոշոր չափի այլ զինատեսակներով: Կրակոցների ընթացքում տուժել են ադրբեջանական մի շարք գյուղերի բնակավայրեր: Մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 112 անգամ : Կրակոցներ եղել են ինչպես ՀՀ ՊՆ զինված ուժերի կողմից, այնպես էլ ԼՂՀ ՊԲ զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն երեկվանից հայկական կողմը սարսափի մեջ է պահել թշնամուն բոլոր առումներով:
Հ.Գ. Հիշեցնեմ , որ երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն առաջինն է խախտել հրադադարի ռեժիմը ՝ օգտագործելով հրետանի: