Ինչպես պահպանել կրծքի առաձգականությունը
LifestyleՏարիների ընթացքում ցանկացած բնական կուրծք կախվում է՝ նմանվելով «սպանիելի ականջների»: Այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է: Մինչդեռ կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք ենթակա են շտկման: 1. Ձգույշ եղիր դիետաների հարցում Մեծ կուրծքը կարող է իրոք ավելի շուտ կախվել, քան փոքրը. այն ավելի ծանր է: Սակայն քաշի արագ կորուստն ու վերականգնումը շատ ավելի կրիտիկական են համարվում, քանի որ մաշկը չի հասցնում հարմարվել ծավալի փոփոխություններին և սկսում է կախվել: 2. Հրաժարվիր քաղցրից Ածխաջրերը (խմորային ուտելիքն ու քաղցրավենիքը), ինչպես պարզվում է, կանխում են մաշկի կոլագենի առաջացումը… իսկ կաթնագեղձի ողջ ծանրությունը հենվում է մաշկի վրա, այլ ոչ թե մկանի: Որքան շատ լինի կոլագենը, այնքան ավելի բարձր կլինի կուրծքը: 3. Հանիր կրծկալը Բժիշկ-մամոգրաֆների մեծ մասն այն կարծիքին է, որ կրծկալը չի պաշտպանում կուրծքը կախվելուց. ընդհակառակը՝ շարունակական աջակցությունը թուլացնում է կրծքի բնական միացությունները: