Ձեր թարթիչները՝ ձեր մասին
LifestyleShabat.am-ը գրում է.
Ինչ կարող են պատմել ձեր մասին ձեր իսկ թարթիչները՝ ներկայացնում է Buzzfeed.com կայքը: Ընտրեք Ձեր թարթիչներին առավել նման տարբերակը:
Կանաչ

Դուք հակասական մարդ եք
Դուք կարող եք հավասարապես ամաչկոտ և շփվող լինել` կախված իրադրությունից: Չնայած երբեմն հաճույք եք ստանում շփումներից, դուք ուժերը վերականգնելու համար միայնակ մնալու կարիք ունեք, այլապես կհոգնեք:
Նարնջագույն

Դուք եզակի հոգու տեր եք
Դուք միանգամայն ինքնատիպ եք: Ձեզ վրա երբեք չեն ազդում ընդհանուր միտումները կամ այն ամենը, ինչ մնացյալներն են անում, դուք միշտ անում եք այն, ինչ ուզում եք: Դա կարող է ձեզ դպրոցական տարիքում անախորժությունների մեջ գցած լինել, բայց այժմ դա ձեր լավագույն հատկանիշներից է:
Դեղին

Դուք իսկապես խելամիտ եք
Դուք շատ ողջամիտ եք և խելացի: Հավատում եք գիտությանն ու տրամաբանությանը, դժվար է ձեզ համոզել ինչ-որ բանում առանց հիմնավոր ապացույցի: Մարդիկ սիրում են ձեզնից խորհուրդ հարցնել, քանի որ դուք շատ վստահելի եք:
Կապույտ

Դուք շատ կարեկցող եք
Դուք բացառիկ մարդ եք՝ կարեկցող ու բարեսիրտ: Ձեզ հուզում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները: Ձեր ոչ քննադատական բնույթը ձեզ հիանալի ընկեր է դարձնում: Դուք հավանաբար ձեր կյանքի ինչ-որ շրջանում ցանկացել եք դառնալ բուսակեր կամ հենց այդպիսին եք:
Վարդագույն

Դուք չափազանց ստեղծարար եք
Դուք ստեղծագործող եք և օժտված եք դիզայներական կարողություններով: Եթե անգամ չեք աշխատում արվեստի ոլորտում, անկասկած, այն ամենից շատ եք գնահատում: Դուք սիրում եք նայել գեղեցիկ տեսարաններին:
Երկնագույն

Դուք շատ խելացի եք
Դուք չափազանց խելացի եք: Անկախ նրանից՝ ձեզ կրթությունն է խելացի դարձրել, թե փորձը, դուք մտրակի պես կտրուկ եք: Սիրում եք գլուխկոտրուկներ, ուղեղը մարզող հանելուկներ և լուծել կյանքի իրական խնդիրները: Այս ամենի հետ հետ մեկտեղ փորձեք չծանրաբեռնել ձեր մտքերը: