Հանգստյան օրերը՝ քաղաքական գործիչների ընտանիքներում (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է, թե ինչպես են Սուրբ Զատիկն ու իրենց հանգստյան օրերն անցկացրել հայ քաղաքական գործիչները։
ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն այս օրերին իր ընտանեկան հանգիստ է անց կացնում ԱՄՆ-ի Դիսնեյլենդում։
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի ընտանիքում Սուրբ Զատիկին այսպես են պատրաստվում նրա կինն ու դուստրերը։
«Թող բոլորի խոհանոցը միշտ լի լինի աղջիկներով»,- հումորային գրառում է կատարել պատգամավորը:
ԿԳ նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ճրագալույցին իր ընտանիքի եւ սանիկների հետ է անցկացրել:

«Հոպարասելֆի». իր զարմիկների հետ լուսանկարը վերնագրել է Աշոտյանը։
Պատգամավոր Արտակ Զաքարյանն իր կնոջ հետ Մոսկվայում է։ Նա կնոջ հետ այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի։
Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը ընտանեկան այս լուսանկարն է հրապարակել։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի զավակներն այս հանգստյան օրերին հանդիպել են սիրված ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին։
ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր գեղեցկուհի դստեր լուսանկարն է հրապարակել։









